Գյումրեցիները 22 ժամ են տվել իշխանություններին՝ կատարելու իրենց պահանջըPanorama.am-ը գրում է․

Գյումրիում երթի մասնակիցները 22 ժամ տվեցին Հայաստանի իշխանություններին` իրենց պահանջը կատարելու համար՝ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրյալ ներգրավված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում: Ակցիայի մասնակից Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17:00-ին կրկին հավաքվելու են Շիրակի մարզի դատախազության մոտ ստանալու պատասխանը, արդյոք կարողացել են  իշխանությունները կատարել իրենց պահանջը, թե ոչ:

«Թող քննարկեն, նիստ անեն, Սահմանադրությունը քրքրեն ու մեր պահանջը կատարեն: Եթե մեր պահանջը չկատարեն, մենք հենց այդ պահին կորոշենք մեր անելիքը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել