Հրաչ Քեշիշյանը` «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենAravot.am-ը գրում է․

«Փետրվարի 1-ից նշանակվելու եմ «Արմնյուզի» տնօրեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջից լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը իր հեռուստաալիքն է բացելու` «Արմնյուզի» փոխարեն:

«Արմնյուզի» թիմի մի մասը տեղափոխվելու է «Արմենիա», մյուսը` ATV: Aravot.am-ը պարոն Քեշիշյանից հետաքրքրվեց` շրջանառվող լուրերը, որ «Արմնյուզի» հենքի վրա է ՀՀԿ-ի հեռուստաալիք ստեղծվելու, համապատասխանո՞ւմ են իրականությանը, նա պատասխանեց. «Ոչ, «Արմնյուզը» չի տրվելու ՀՀԿ-ին»: Մեր այն հարցին` «Արմնյուզը» շարունակելո՞ւ է մնալ լրատվական ալիք, ի՞նչ ծրագրային և կադրային փոփոխություններ է նախատեսում անել, Հրաչ Քեշիշյանը, չցանկանալով մանրամասնել, պատասխանեց. «Արմնյուզը» շարունակելու է մնալ լրատվական ալիք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել