Երջանկության մեխանիկա կամ երբ է մարդն իսկապես երջանիկLife.panorama.am-ը գրում է․

Սեր, ընտանիք, ջերմություն...սրանք այն բառերն են, որոնք մարդիկ ասոցացնում են երջանկության հետ: Մինչդեռ ոչ սենտիմենտալ հասարակությունը երջանկություն երևույթն ասոցացնում է ավելի շատ նյութական արժեքների հետ: Ավելին, կան նաև որոշակի չափանիշների ու հաշվարկների ենթարկված գիտություններ, որոնք վերաբերում են երջանկությանը: Դրանցից է երջանկության տնտեսագիտությունը` ժամանակակից աշխարհի երջանկության մեխանիկան:

Ոսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ պակաս երջանիկ են անցումային տնտեսություն ունեցող երկրներում, ինչը բացատրվում է երեք հիմնական փաստերով: Դրանք են՝ մակրոտնտեսական անկայունությունը, հասարակական իրավունքի որակի անկումն ու տարիքը: Թվարկված փաստերից դոմինանտում է բարեկեցության մակարդակը տատանվող տնտեսություններում: Հենց այս հարցերով է զբաղվում երջանկության տնտեսագիտությունը: Առանցքային ցուցանիշներն են Համախառն ներքին արդյունքի աճն ու աշխատանքի շուկայում հստակությունն ու պաշտպանվածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել