Միշել Ուիլյամսը հերքել է լուրերն այն մասին, որ իր գործընկերուհին՝ Բեյոնսեն, հղի է: Այս մասին նա պատմել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Գիտեք, որ երբ նա իրականում հղի էր, մարդիկ մշտապես ասում էին, որ դա սուտ է: Բեյոնսեն հղի չէ, դա հորինվածք է»,- ասել է Միշելը: Նրա խոսքով՝ այդ լուսանկարում, որի պատճառով նման լուրեր էին սկսել պտտվել, ավազից պատրաստված նրա «փորը» եղել է ծնկների մակարդակին: «Հերի’ք է, կա’նգ առեք, մարդիկ»,- ասում է երգչուհին: Հիշեցնենք, որ Բեյոնսեի հղիության մասին լուրեր էին տարրածվել լուսանկարի պատճառով, որն իր Instagram-ում տեղադրել էր հենց երգչուհին:
1in.am-ը գրում է․





Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1523996.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել