Կյանքն առանց սիրո նույնն է, ինչ քամին պատուհանից այն կողմ։ Ինչպե՞ս կարելի է չհպվել դրան, չարբենալ դրանով։
Նախկինում ես կարծում էի, որ մարդիկ մեծանում են տարեցտարի, աստիճանաբար։ Պարզվեց, որ ոչ։ Մարդ մեծանում է վայրկենաբար։
Աշխարհում սխալ կարծիքներ չեն լինում։ Պարզապես լինում են կարծիքներ, որոնք չեն համընկնում մերի հետ։ Ահա և ամենը։
Որքան ավելի մեծ է մարդ, այնքան ավելի շատ են նրա կյանքում այնպիսի բաները, որոնք շտկել այլևս հնարավոր չէ։
Այն ամենը, ինչ մեր միջից չքվում է, եթե անգամ իսպառ է չքվում, թողնում է անցքեր, որոնք այլևս երբեք չեն լցվի։
Եթե յուրաքանչյուրը հավատա, որ ամեն ինչ լավ կավարտվի, աշխարհում այլևս ոչ մի վախենալու բան չի լինի։
Պետք է արտահայտես էմոցիաներդ։ Ավելի վատ կլինի, եթե ամեն ինչ ներսումդ պահես։ Այդ դեպքում դրանք կսկսեն հավաքվել ներսումդ և կարծրանալ, իսկ դրանից հետո՝ մեռնել։
Ես մենություն չեմ սիրում։ Պարզապես ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափվեմ մարդկանցից։
Ամենակարևորը ազնվությունը և մեկը մյուսին օգնելու ցանկությունն է։
Մարդուն հույս է տրվում, որը ծառայում է իբրև վառելիք, առանց որի ցրտին կսառչես։
Մեր իրականությունը պայքար է այն ամենի մինչև, ինչ իսկապես եղել է, և ինչ մենք չենք ցանկանում հիշել։
Ամենակարևորն այն մեծ հայտնագործությունները չեն, որոնք արվել են ուրիշների կողմից, այլ այն ամենափոքրիկ բացահայտումները, որոնք դու ինքդ ես արել։
Հիշողությունը ջերմացնում է մարդու հոգին և միաժամանակ որդի պես կրծում նրա ներաշխարհը։
Եթե շատ հեռվից նայես, ինչ ասես որ գեղեցիկ չի թվա։
Հաճախ այնպես է պատահում, որ աշխարհի կարևորագույն նախաձեռնությունները սկսում են ինչ-որ դատարկ բանից։
Մեծ թափով սխալ ուղղությամբ շարժվելն ավելի վատ է, քան տեղում դոփելը։
Երբ չկա ինչ-որ մեկը, ում հետ կարող ես կիսվել քո մտքերով, մտքերն են սկսում քեզ կիսել մասերի։
Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, կյանքն անհետաքրքիր կդառնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: