Հուղարկավորվել է թուրքի հետ ամուսնացած ու եղբոր կողմից սպանված հայուհինArmlur.am-ը գրում է․

Ստամբուլի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքվել են բազմաթիվ հայեր, որպեսզի հրաժեշտ տան հայուհի Սոնա Օգմենին, ով ամուսնացել է թուրքի հետ ու սպանվել իր եղբոր կողմից: Հրաժեշտի արարողությունից հետո աղջկա դին թաղվել է Ստամբուլի Զեյիտնբուրնու հայկական գերեզմանոցում: Ինչպես գրում է թուրքական «Milliyet»-ը, աղջկա հուղարկավորությունը կայացել է այսօր ժամը 14:00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում: Եկեղեցու տարածքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկվել: Լրագրողներին արգելվել է եկեղեցու ներսում նկարահանումներ կատարել: Քրոջը սպանած Գենայ Օգմենի փաստաբան Ադնան Մերջան թուրքական «Դողան» գործակալության հետ զրույցում հերքել է լուրերը, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել