Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ բնակավայրի Դարք Հեդջես ծառուղում տղամարդն իր հեռախոսով լուսանկարվում է առատ տեղացող ձյան տակ։
Դարք Հեդջեսի ծառերի անսովոր կառուցվածքը դեպի այստեղ է գրավում զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից, հատկապես «Գահերի խաղը» հեռուստաֆիլմաշարի նկարահանումներից հետո։

Երեքշաբթի երեկոյան Մորեկամբեում «Sandylands Promenade» և դրան հարակից լողափերը տեղացած կարկուտից սպիտակ գույնով են ծածկվել։ Երկրի տարածքում չորեքշաբթի օրվա համար ձյան տեսքով տեղումներ են կանխատեսվել։

Ֆրանսիացի տղամարդը կարդում է «Charlie Hebdo»-ի նոր հրատարակությունը։ Պարբերականի վերջին համարը՝ «Je suis Charlie», լույս տեսավ խմբագրության վրա զինված հարձակման դեպքից մեկ շաբաթ անց։

Փարիզցիները հերթ են կանգնել կրպակի մոտ՝ «Charlie Hebdo»-ի օրինակ գնելու համար։ 500,000 օրինակ է տպագրվել Ֆրանսիայում, և ևս մեկ տպաքանակ վաճառքի կհանվի ուրբաթ օրը։
Փարիզի Գամբեթա մետրոյի կայարանին կից կրպակից ընդամենը 15 րոպեների ընթացքում սպառվեց «Charlie Hebdo» ամսագրի 450 օրինակ։

Լուսանկարիչ Գրահամ Մկջորջը լուսանկարել է Ֆլորիդայի Սիլվեր գետի մոտ կռվող մակականերին։

Պաուլինո անունով շիմպանզեն կոնֆետ է ուտում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի կենդանաբանական այգում։

Սերֆերը Կալիֆորնիայի Օուշնսայդ լողափի առավոտյան ալիքների վրա սահելուց հետո վերադառնում է տուն։

Իսկ այդ ընթացքում Օուշնսայդում մեկ այլ տեղ ակնոցներ կրող չորսամյա շունը հանդիպել է մեկ այլ շան։

Կոլոմբոյում Ֆրանցիսկոս Պապի ելույթին ներկա գտնվող կաթոլիկ հավատացյալը լուսանկար է անում։

Շվեյցարիայի հյուսիսային շրջանի Ունաեսք գյուղում ազգային «Syvesterchlausen» փառատոնի ժամանակ չար ոգիներին վախեցնող «Chlaeuse»-ի կերպարով հագնված տղամարդիկ։ Ամեն տարի հունվարի 31-ին և հունվարի 13-ին «Chlaeuse»-ները զանգերով շրջում են բնակավայրերով՝ չար ոգիներին վախեցնելու համար։

Տղամարդն անցնում է ԱՄՆ-ի Հաուսթոնի արվեստի թանգարանի երկու մասնաշենքերը կապող թունելով։

Դանիական թագավորական բալետի պարող Անդրեաս Կաասը Նյու Յորքի Ջոյս թատրոնում՝ «Pas De Deux» ներկայացումից առաջ փորձի ժամանակ։

Ատակամայի անապատում Դաքար ավտոմրցարշավի 10-րդ օրը ամերիկացի Ռոբբի Գորդոնի և Ջոննի Կամբելի մեքենայի ցատկը։

Մարդիկ զբոսանքի են տանում իրենց շներին ԱՄՆ-ի Կոլորադո Սփրինգսի Բեր Քրիք շների զբոսայգում։




