Life.panorama.am-ը գրում է․

Ավելորդ քաշ ունեցող երեխաներն աստմայով հիվանդանալու հակում ունեն. Գիտնականներ

Բրիտանական գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ երեխաները, ովքեր կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում արագ քաշ են հավաքում, ունեն դեռահասության շրջանում  աստմայով հիվանդանալու ավելի մեծ հակում:

Հետազոտության ընթացքում վերլուծվել են մոտավորապես 10 000 մարդկանց  քաշի, հասակի և նրանց մոտ աստմայի զարգացման վերաբերյալ տեղեկատվություններ՝ դիտարկելով ծնվելուց մինչ 17 տարեկանն ընկած ժամանակահատվածը:

Պարզվել է, որ դեռահասները, որոնք  կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում կտրուկ գիրացել են, ունեն աստմայով հիվանդանալու ավելի մեծ հավանականություն, քանի որ նրանց թոքերն ավելի պասիվ են գործում, համեմատած այն երեխաների հետ, ովքեր  աստիճանաբար և չափավոր տեմպերով են քաշ հավաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել