gyumri spanutyunGalatv.am-ը գրում է․

Քիչ առաջ մեկնարկեց ինքնաբուխ ավտոերթը, որին մասնակցելու նպատակով Գյումրի են ժամանել ցուցարարներ նաեւ մայրաքաղաքից: Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի տարածքից ավտոերթի մասնակիցներն ուղեւորվեցին դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք, որտեղ էլ ցույցի մասնակիցները կանգ առան եւ սկսեցին բողոքի ակցիան: Նրանք ձվեր նետեցին հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որեւէ մեկը ներքեւ իջնի:

Կարճ ժամանակահատվածում ոստիկանությունն իր ուժերը կենտրոնացրեց հյուպատոսարանի մոտ եւ սկսեցին պաշտպանել շենքը: Ակցիայի վայր ժամանեց նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով պահանջում էր շատ արագ դադարեցնել բողոքի գործողությունը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ՀՀ օրենքները չեն գործում, քանի որ իրենք համաձայնել են սպանության մեջ կասկածվող անձին եւ քրեական գործի քննությունն հանձնել ռուսական կողմին:

SONY DSC

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել