Panorama.am-ը գրում է․
«ՀՀ պետական զինանշանի վրա կան թերություններ, պետական դրոշի գույների հստակեցման հարց կար»,- հայտարարեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմանդրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի և նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանի հետ համատեղ տված ասուլիսում:
Պավել Սարգսյանը նշեց, որ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմանդրամը սկսած 2010 թվականից դիմել է տարբեր ատյանների՝ հերալդիկայի պետական խորհուրդ ձևավորելու հարցով, սակայն իր խոսքերով՝ սայլը տեղից չի շարժվել:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ այսօր ՀՀ պետական զինանշանի 3-4 տարբերակ է շրջանառվում, որոնք աղավաղում են Հայաստանի առաջին Հանրապետությունից ժառանգություն մնացած զինանշանի էությունը:
Աղամյանը նաև վստահություն հայտնեց, որ պետական խորհրդանիշերի հստակեցման հարցով իշխանությունները մտահոգ են, և շատ շուտով այս հարցը կարող է լուծում ստանալ: Նկարիչների միության նախագահն անձամբ զինանշանի ճիշտ տարբերակ է նախագծել, որտեղ պատկերված խորհրդանշական առյուծն ու արծիվն աղավաղված չեն, օրենքին համապատասխան տրված են ֆոնային գույները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



