Նույն ժամին, երբ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունենում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը, Երևանի Ազատության հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ անմեղ զոհերի:
Նրանք եկել էին մոմերով, ծաղիկներով, խաղալիքներով, տարբեր գրություններով: Հրապարակում էին նաև արարողությունը լուսաբանելու եկած ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը հայ լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա և հուզված հեռացել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1521398211460964&set=a.1380892702178183.1073741828.100007723989159&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



