Asekose.am-ը գրում է․
Տարեմուտին ցուցադրված«Հարազատ թշնամի» սերիալի վերջին էպիզոդը էապես տարբերվեց մյուսներից, քանի որսերիալի դերակատարներըհանդես եկան իրենց իսկ իրական անուններով, հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց իրական մտքերով: Նշենք, որ այս դեպքում հանդիսատեսի աչքից չվրիպեց դերասան Հայկ Չոմոյանի, ով սերիալում մարմնավորում է Ֆրիկի կերպարը, սիրո խոստովանությունը` ուղղված իր խաղընկերուհի Ժաննա Բուտուլյանին, ով սերիալում մարմնավորում է իր սիրելիին:
Asekose.am-ի թղթակիցը կապվեց դերասանուհու հետ` ճշտելու, թե արդյոք տվյալ սիրո խոստովանությունը շարունակություն է ունեցել նաև իրենց իրական կյանքում:
«Ասեմ, որ ամբողջ սցենարը գրված էր, բացի մեր մտքի ձայներից: Մենք արտահայտեցինք այն, ինչ չէինք հասցրել մինդ այդ պահը անել: Իմ և Հայկի միջև ոչինչ չկա, պարզապես սցենարի հեղինակը` Դիանա Գրիգորյանը, գտել էր, որ այդպես ավելի հետաքրքիր և գեղեցիկ կլինի, ուրիշ ոչինչ»,- պարզաբանեց Ժաննա Բուտուլյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



