Tert.am-ը գրում է․

Հանրապետության  ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ մասնագիտացված, հատուկ և տարրական դպրոցների,  2014-ին վարկանիշավորվել են: 

Ամփոփելով  արդյունքները՝ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դպրոցները դարձել են ավելի կազմակերպված, իհարկե եղել են դեպքեր, երբ դպրոցները ոչ արժեհավատ տեղեկություն են տրամադրել, ԿԳՆ աշխատողները ստիպված են եղել ստուգել:

«Ի տարբերություն հանրային այն ընկալման, որ կրթության որակը խիստ անհավասարաչափ է մարզերում և մայրաքաղաքում, օբյեկտիվ չափագրման արդյունքում ստանում ենք տվյալներ, որ համադրելի դպրոցների պարագայում ստանում ենք գրեթե համարժեք տվյալներ, այսինքն՝ մայրաքաղաքային դպրոցները և մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համարժեք որակ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ  դա իրենց ուրախացնում է, քանի որ հերքում է այն կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել