Life.panorama.am-ը գրում է․

Բազմազբաղ առօրյայով ապրող մարդիկ իրենց օրը սուրճով են սկսում, սակայն սուրճը նաև օժտված է մաշկի և մազերի առողջությունն ու գեղեցկությունը վերականգնող և պահպանող մի շարք օգտակար հատկություններով:
Դեմքի և մարմնի մաշկի մահացած բջիջները հեռացնելու համար 6 ճաշի գդալ սուրճի աղացած հատիկների վրա ավելացրեք 4 ճաշի գդալ կոկոսի կամ ձիթապտղի յուղ, ապա ստացված թանձր խառնուրդը մերսող նուրբ շարժումներով քսեք ցանկալի հատվածների վրա՝ խուսափելով աչքերի հատվածից, որը կարող է չափազանց զգայուն լինել:
Առողջ գլխամաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ նախքան շամպուն օգտագործելը սուրճի աղացած հատիկներով մերսել գլխամաշկը, ապա նոր միայն շամպունով լվանալ գլուխը: Այն հնարավորություն կտա շերտազատել գլխամաշկը: Շիկահերները պետք է զգույշ լինեն, քանի որ սուրճը կարող է մուգ գունավորում ունեցող բծեր առաջացնել մազերի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ