Բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես են փոքրիկները եկեղեցում բռնում հարսի զգեստի քղանցքը, որպեսզի այն գետնին չքսվի։ Ամերիկայում նույնպես նմանատիպ, բայց մի փոքր այլ ավանդույթ կա։ Մի փոքրիկ տղա ու աղջիկ՝ հարսի ու փեսայի հետևում կանգնած, իրենց ձեռքում են պահում հարսանեկան ծաղիկներն ու մատանիները, որպեսզի պսակադրության ժամանակ փոխանցեն դրանք ամուսնացող զույգին։

Facebook

Այս գեղեցիկ զույգն առաջին անգամ խորանի մոտ կանգնեց 1995 թ.-ին։ 20 տարի անց նրանք նորից հայտնվեցին խորանի մոտ՝ այս անգամ արդեն որպես հարս ու փեսա։ Բրիգսն ու Բրիտնին առաջին անգամ  հանդիպեցին 3 տարեկանում Մինեսոտայի Սուրբ Պողոս եկեղեցում։ Նրանք հրավիրված էին իրենց մտերիմների հարսանիքին։ Բրիգսը պահել էր ամուսնացող զույգի մատանիները, իսկ Բրիտնին՝ ծաղիկները։ Այդ օրն այնքան յուրահատուկ էր, և փոքրիկների լուսանկարներն էլ այնքան հաջող էին ստացվել, որ նրանց մայրիկները տարիներ շարունակ իրենց տան պատին էին պահում դրանք։

Տարիներ անց, երբ Բրիտնին քոլեջում նստած էր, Բրիգսը եկավ և նրա մոտ նստեց։ Բրիտնին հիշեցրեց տղային, որ իրենք մանկական հասակում միասին մասնակցել են մի հարսանիքի։ Նրանք սկսեցին շփվել ու հինգ տարի հանդիպելուց հետո արդեն երկրորդ անգամ ձեռք ձեռքի տված եկեղեցի մտան ու այս անգամ արդեն ոչ թե ուրիշի պսակադրության մատանիները պահելու, այլ իրար մատի ամուսնական մատանի հագցնելու համար։ Այս գեղեցիկ պատմությունից հետո սկսում ես հավատալ, որ իսկապես ոչինչ հենց այնպես չի լինում։

flowergirl

enhanced-31869-1421084232-12

10313333_810288289033509_5284668767123056959_n

10924255_810288402366831_8467183162221069960_o

10897916_810288142366857_5763563969301249723_n

enhanced-12496-1421083752-10

10848779_810288139033524_4009433965717006267_o

1501283_810288105700194_9002098589456354875_o

10914984_810288799033458_123405803977466724_o

10915047_810288712366800_3541772633514910958_o

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել