Հարկ եմ համարում նշել, թե ինչ նողկալի է առանձին քաղաքական ու հասարակական գործիչների կեցվածքը Գյումրիի ողբերգությունից հետո։ Ամենազազրելին այն կերպարներն են, որոնք փորձում են այս սպանդը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել ու օգտագործել ի շահ իրենց քաղաքական նպատակների։
Ոչ մի ադեկվատ քաղաքական գործիչ ու մարդ իր մտքով անգամ չի անցկացնի մեկ սրիկայի արարքը ներկայացնել որպես քաղաքապես մոտիվացված ու քաղաքական խնդիրներ լուծելու միտված ակցիա, անգամ եթե այդ սրիկայի հանցանքը հնարավոր է դարձել այլ մարդկանց անփութության ու անպարտաճանաչության պատճառով։
Ու այս ֆոնին հատկապես սրիկայություն են հայ-ռուսական հարաբերություններում շահարկումներ մտցնելու տաղտկալի փորձերը, որին ականատես ենք լինում։ Պարոնայք ընդդիմադիրներ, չի կարելի լինել այդ աստիճան ցածր ու, ձեր սիմպատիաներից ու անտիպատիաներից դրդված, քաղաքական առևտրի առարկայի վերածել Ավետիսյանների դեռ չպաղած դիակները։ Ի վերջո, դու սրբություն ունե՞ք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1607143422849545&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել