Panorama.am-ը գրում է․
Վերջին տարիներին էներգահամակարգում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ամփոփելով 2014թ-ին էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքներն ու մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախարարի խոսքերով՝ աշխատանքներն ուղղված են էլեկտրաէներգիայի արտադրության նոր, ավելի արդյունավետ հզորությունների ստեղծմանը (Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկ), տեղական ռեսուրսների օգտագործմանը, բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացմանը, բարձրավոլտ ենթակայանների վերականգմանը:
Անդրադառնալով 2014 թվականի ընթացքում էներգահամակարգի գործունեության հիմնական ցուցանիշներին՝ Ե.Զախարյանը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 7750,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 0,52 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ըստ ներկայացված տվյալների` ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1305,3 մլն կՎտժ, որը հավասար է նախորդ տարվա ցուցանիշներին: Միևնույն ժամանակ, 2014 թվականին ներքին շուկայում սպառվել է 4915,83 մլնկՎտժ էլեկտրաէներգիա, իսկ 2013 թ-ին՝ 4840,91 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



