Հայ ա Հայի սպանում ամեն օր։ Հայ ա դղյակներում վայելում էն սովից և աղքատությունից մահացող Հայի բաժին գումարը։ Էնքան հայ ա պայքարում դրա դեմ միայն էսպիսի սուր պահերին ու չի զգում ամենօրյա սրությունը։ Շատ Ցավալի է, ողբերգություն է, բայց դե վիշտդ մեջդ պահիր։ Սենտիմենտալ դրսևորումներդ կառավարիր։ էսպիսի դեպքերն ակնհայտ տպավորություն թողնելու առիթ մի օգտագործիր։ Ուրիշներին մի քննադատիր՝ պահանջելով, թե ինչպիսի վշտի դրսևորում պիտի ունենար ինքն ըստ քեզ (առավել ևս ֆեյսբուքում)։ Ամեն պահ ինձ դրա մասին մի հիշեցրու։ Սիրտդ մի թող որ չարանա նույնիսկ տենց սատանու ճտի արարքի վրա։ Ձեռքերդ մի կեղտոտիր ու մի փորձիր պահանջել այնպիսի պատիժ, ինչպիսին դու ես կարծում, որ ամենացավոտն է, որովհետև դու դա միայն կարծում ես։ Սեր բաժանիր։ Հանգիստ նստիր տեղդ ու ԱՂՈԹԻՐ։

Իհարկե ես էլ ընդամենը սա միայն կարծում եմ…

Մեր հերոսների նկարներն էդքան շատ չտեսանք, ինչքան էդ հոգեկան հիվանդ սատանի ճտի։ Ախպոր պես, էլ չեմ կարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել