valentina1in.am-ը գրում է․

Գյումրիի ռուսական ռազմաբազայում ոչ մի նման դեպք երբեք տեղի չի ունեցել՝ հայտնել է Ռուսաստանի Զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար, ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում:

«Ավելի վաղ՝ մոտավորապես 2009-2013թթ., այնտեղ ընդհանրապես խաղաղ էր, որևէ բողոք զինվորներից կամ նրանց մայրերից մենք չենք լսել: Սակայն, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը, մթնոլորտը զորամասում մեծապես կախված է հրամանատարից:

Իսկ ահա 2013-ի վերջից սկսած՝ այդ զորամասից սկսեցին բավականին հաճախ բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային էին, սակայն, այնուամենայնիվ, եղել են: Հիմնականում բողոքում էին այն բանից, որ զինծառայողներից խլում են փողերը, ստորացնում, ժամանակին բուժման համար չեն ուղարկում հոսպիտալ: Ընդ որում, այդ ամենում զինվորները մեղադրել են ոչ թե իրենց ծառայակիցներին կամ հրամանատարական մասերին, այլ հենց կրտսեր սպաներին: Ստիպված ենք եղել այդ դեպքերի առնչությամբ դիմել զինվորական դատախազին: Մասնավորապես, դա վերաբերել է գումար վերցնելուն, որից հետո նման խախտումները դադարել են»,- ասել է Մելնիկովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել