Ավելի լավ է մենակ լինել, քան վատ շրջապատ ունենալ։ Շատ ժամանակ այն, թե ով ես դառնում, մեծ չափով կապված է այն բանից, թե ում ես թույլ տալիս շրջապատել քեզ։ Երբեմն հաջողությունն է որոշում այն, թե ով է քո կյանքում հայտնվում, սակայն դու ես որոշում, թե ում թույլ տալ մնալ, և/կամ ում ետևից գնալ։ Ի վերջո, դու պետք է քեզ շրջապատես այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ կստիպեն ավելի լավը դառնալ ու բաց թողնել նրանց, ովքեր քեզ ներքև են ձգում։ Ահա 9 նշան, որ դու պետք է ազատվես քեզ վրա վատ ազդեցություն թողնող շրջապատից.

1 Նրանք քեզ համար ժամանակ են գտնում, միայն երբ հարմար է իրենց: Յուրաքանչյուր փոխհարաբերություն առանց կանոնավոր շփման ու հաղորդակցության մատնված է խնդիրների հանդիպել, հատկապես երբ նվիրվածության պակաս կա։ Ժամանակ մի վատնեք մեկի վրա, ով միայն ուզում է կողքիդ լինել, երբ հարմար է իրեն։ Դու չպետք է ստիպես ինչ-որ մեկին քեզ համար տեղ բացել իրենց կյանքում, որովհետև եթե նրանք իսկապես մտահոգվեն քեզ համար, այդ տեղը կստեղծեն։ Իսկական հիմարություն է մեկի հետ լինել, ով թերագնահատում է քո արժեքն ու հավատարիմ չէ։ Երբեք մի մուրա ինչ-որ մեկի ուշադրությունը։ Իմացիր սեփական արժեքդ և առաջ շարժվիր, եթե դու պետք է դա անես։
2 Նրանք անցյալդ քո դեմ են օգտագործում: Որոշ մարդիկ կհրաժարվեն ընդունել, որ դու այլևս նույնը չես, որ դու սխալներ ես գործել անցյալում, սովորել ես դրանցից ու առաջ շարժվել։ Հնարավոր է, որ նրանք չկարողանան տանել այն փաստը, որ դու աճում ու զարգանում ես կյանքի ընթացքի հետ ու այդ պատճառով քո անցյալը քո դեմ կօգտագործեն՝ փորձելով քեզ իջեցնել իրենց մակարդակին՝ քեզ հետ միևնույն մակարդակում լինելու համար։ Մի՛ օգնիր նրանց՝ իրենց բացասական վարքն ընդունելով ու հանդուրժելով դա։ Կառչելով անցյալից, որը հնարավոր չէ փոխել, դու անիմաստ էներգիա ես վատնում, որը ոչ մի կերպ չի ծառայում, որ այսօրն ավելի լավը դարձնես։ Եթե ինչ-որ մեկը շարունակաբար դատում է քեզ քո անցյալի համար ու քո դեմ օգտագործում այն, ապա ապագադ կառուցելու համար դու պետք է այսպիսի մարդկանց հետում թողնես։
3 Դու քեզ թակարդում ես զգում: Առողջ հարաբերություններում դռներն ու պատուհանները լայն բաց են։ Ու դրանց արանքով օդը հանգիստ է շարժվում։ Հարաբերությունները բարգավաճում են այսպիսի անսահմանափակ միջավայրում։ Դու կարող ես գալ ու գնալ, երբ կամենաս, սակայն դու ընտրում ես մնալը, որովետև դու այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել։ Եթե դու ուզում ես ինչ-որ մեկի կյանքի մի մասը լինել, աշխարհի բոլոր պատուհաններն ու դռները քեզ չեն խանգարի դա անել։ Եթե ինչ-որ մեկը փակել է բոլոր դռներն ու պատուհանները, ու դու քեզ թակարդված ես զգում մի տեղ, որտեղ չես ցանկանում լինել, ուրեմն ժամանակն է համարձակություն հավաքել և ոտքով բացել դուռը։

4 Նրանք թերագնահատում են քո երազանքներն ու կարողությունները: Եթե դու թույլ տաս մյուսներին սահմանել քո երազանքներն ու կարողությունները, դու թույլ կտաս նրանց քեզ հետ պահել։ Այն, թե ինչի ես ունակ հասնել, կախված է նրանից, թե ինչի վրա ես ընտրում վատնել ժամանակդ ու էներգիադ։ Միշտ կլսես մյուսների այն ենթադրությունների մասին, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնարին։ Մյուսների ենթադրություններից ու մտավոր սահմանափակումներից այն կողմ նայիր ու առաջնորդվիր քո կյանքի սեփական լավագույն տեսլականով, այնպես որ մի անհանգստացիր, թե ինչ են մտածում մյուսները։ Շարունակիր ապրել քո ճշմարտությամբ։ Միակ մարդիկ, ում դուր չի գա այն, ինչ դու կանես, նրանք կլինեն, ովքեր կցանկանան, որ դու ապրես սուտը։
5 Նրանք քեզ մեկ անգամից ավել են ստել։ Սերը բայ է, ոչ թե գոյական։ Այն ակտիվ է բոլոր հարաբերություններում։ Սերը պարզապես կրքի ռոմանտիկ զգացում չէ, դա նաև ընկերների ու ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունն է։ Երբ դու քո կյանքում պահում ես մեկին, ով միշտ ստում է քեզ, դու հնարավորություն ես տալիս նրան վստահված լինել և իրականում այս մարդուց դու քիչ ես տարբերվում, որովհետև շարունակում ես ստել ինքդ քեզ ու ինքդ քո հանդեպ անհարգալից վարվում։ Նրանք, ովքեր խուսափում են ճշմարտությունից ու ասում քեզ միայն այն, ինչ ուզում ես լսել, այդպես են վարվում իրենց իսկ օգուտի համար և ոչ թե քո։ Մի՛ հանդուրժիր դա։
6 Նրանք վարակում են քեզ իրենց բացասականությամբ: Քո կյանքում բացասական մարդիկ ոչ թե պարզապես բացասական են վարվում քո նկատմամբ, այլ բոլոր նրանց, ում հանդիպում են։ Այն, ինչ նրանք ասում են ու անում, իրենց սեփական իրականության արտացոլանքն է։ Նույնիսկ եթե նրանք այնպիսի մի բան են ասում, որն անձնական է թվում, նույնիսկ եթե նրան ուղղակիորեն վիրավորում են քեզ, այդ ամենը ոչ թե քեզ, այլ հենց իրենց է վերաբերում։
Սա կարևոր է հիշել, որովհետև այն, ինչ այս նեգատիվ մարդիկ ասում կամ անում են, դու չպետք է սրտիդ մոտ ընդունես։ Չնայած դու չես կարող կառավարել այն, թե ինչ կասեն կամ կանեն նրանք, սակայն դու կարող ես կառավարել այն, թե թույլ կտաս նրանց՝ այդ ամենն ասեն կամ անե՞ն քո նկատմամբ, թե՞ ոչ։ Միայն դու կարող ես նրանց թունավոր բառերն ու արարքները հետ պահել քո սրտից ու մտքից։ Եթե զգում ես, որ այս մարդիկ «ճնշում են» քեզ, ինքդ քեզ հնարավորություն տուր ազատ շնչելու։ Դրական բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ դու քեզ հեռացնում ես բացասականից։ Այսպես անելով՝ դու ոչ թե ցույց ես տալիս, որ ատում կամ չես սիրում նրանց, այլ որ հարգում ես ինքդ քեզ։

7 Նրանք նախանձում են այն ամենի համար, ինչ դու ունես: Մի փոքր նախանձը նորմալ կարող է լինել, սակայն երբ ինչ-որ մեկը չափից շատ է նախանձում քեզ, դա կարող է նույնիսկ վկայել այն բանի մասին, որ նա ցանկանում է քեզնից խլել այն ամենն, ինչ դու ունես։ Չափից շատ նախանձը չի խոսում այն մասին, թե որքան են այդ մարդիկ հիանում քեզնով, այլ վկայում է այն մասին, թե որքան են նրանք ատում իրենք իրենց։ Եթե կարող ես օգնել նրանց, օգնիր, սակայն ուշադիր եղիր, որ նրանք քեզ ցած չքաշեն։ Հաճախ որքան էլ սեր, խոստումներ կամ ապցույցներ տաս նրանց, դրանք չեն բավարարի նրանց ավելի լավ զգալ։ Որովհետև այն կոտրված մասնիկները, որ նրանք կրում են, միայն իրենք են ընդունակ վերականգնել, որովհետև երջանկությունը ներքին բան է։
8 Նրանք ստիպում են քեզ քննադատությամբ ու ատելությամբ լցվել մյուսների հանդեպ: Ոչ ոք ավելի բարձր չէ մյուսից։ Ոչ մի հավատք, ազգություն, չափ կամ ձև իր առավելությունը չունի մյուսներից։ Եթե դու սկսես դատել մարդկանց նրանց մաշկի գույնով, մարմնի չափով ու արտաքին գեղեցկությամբ, ապա բաց կթողնես այն ամբողջ իրական անհատականությունը, որ նրանք կան։ Դու այնպիսի հրաշալի մարդկանց կհանդիպես կյանքում, երբ կարողանաս անցնել այն փաստի կողքոով, որ բոլորը չեն քեզ նման հագնվում ու ապրում։ Այն մարդիկ, ովքեր քեզ ստիպում են մյուսներին դատել ու ատելությամբ լցվել նրանց հանդեպ, արժանի չեն ընկերակցության, այնպես որ պարզապես խուսափիր այսպիսի մարդկանցից։
9 Նրանք ցանկանում են, որ դու ուրիշ լինես: Ժամանակ անցկացրու այն մարդկանց հետ, ովքեր քեզ տեսնում են այնպիսին, ինչպիսին կաս և ոչ թե այնպիսին, ինչպիսին նրանք կարծում են, թե կաս։ Ավելի շատ ժամանակ անցկացրու նրանց հետ, ովքեր քեզ իսկապես ճանաչում են ու հարգում։ Եթե ինչ-որ մեկը սպասում է, որ դու լինես մեկն, ով չես, հետ կանգնիր այսպիսի ընկերությունից։ Ավելի խելացի է կորցնել այսպիսի հարբերություններն ու լինել այնպիսին, ինչպիսին կաս, քան այսպիսի հարաբերություններ ունենալ՝ խաղալով մեկի դերն, ով չես։ Ավելի լավ է սիրտդ մի փոքր ցավի ու նոր մարդկանց հետ ծանոթանաս, քան քո սեփական անհատականությունը կոտրես։ Ավելի հեշտ է այն ազատ տարածքը լցնել, որտեղ մի ժամանակ ինչ-որ մեկն է եղել, քան այն ազատ տեղը, որտեղ մի ժամանակ դու ինքդ ես եղել։



