10521839_795595093809032_3858930934954552012_n

Գյումրիի հունվարի 12-ի ողբերգությունը, որով մի տեսակ ավարտվեց աննախադեպ տոնական արձակուրդն ու մեկնարկեց (վերջապես) աշխատանքային տարին, ինձ, ահա, գամել է համակարգչին. արթնացա գիշերը 3-ի 4-ի արանքում ու մեկ ժամ կարդում եմ հնարավոր ամեն ինչ ողբերգության մասին… Ուզում եմ գիտակցել կատարվածը… Երեկ ուրիշ էր՝ վանեցի, փորձեցի օտարել, դրանով պաշտպանել ինձ ուղղակի հարվածից. ես անձական եմ տանում անպաշտպան մարդու, խմբի, ընտանիքի սպանությունը… իսկ սա… Իմ ուշադրությունը գրավեց 1in.am-ի «Ուր հասցրին Գյումրին ու Հայաստանը»  վերլուծականը. կարդացեք այն, եթե համաձայն եք, որ «….ոչ մի հանցագործություն, առավել ևս նմանօրինակ աննախադեպ դաժանությամբ իրականացված, լոկալ երևույթ չէ և ունի ձևավորման, սկզբնավորման, հասունացման ինչպես տեսանելի, այնպես էլ առաջին հայացքից անտեսանելի թելեր, որոնց հանդեպ հանրային ուշադրության բացակայությունն էլ կամա, թե ակամա մեծացնում է հանցածին մթնոլորտի հավանականությունը»…

1998-ին փետրվար-մարտին մեկ օրով եղա Գյումրիում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, ու… ծանր էր ինձ հանկարծ օտարացած հարազատ քաղաքում… Ես կորցրել էի կապը Գյումրիի տասնյակ ու տասնյակ ընկեր-բարեկամների հետ. ինձ միայնակ զգացի, շփոթված, անպաշտպան… Հետո այս ընթացքում տասնյակի չափ մեկօրյա ակցիաներով, այցելություններով փորձել եմ վերականգնել իմ կորսված կապերը, իմը դարձնել իմ ուսանողության-երիտասարդության սիրելի-հարազատ Գյումրին… Խոստովանում եմ՝ չի ստացվել… Այս ընթացքում Գյումրիի հետ բոլոր նախաձեռնություններին, առաջարկներին այո եմ ասել, աջակցել… Ոգևորվել Գեղարվեստի ավագ դպրոցի Լուսինե Մանուկյանի և Արման Գրիգորյանի կրթական-մշակութային նախաձեռնություններով, ջանացել, որ դրանք դառնան բանուկ-կենդանի մարդկային հանրակրթական կամուրջներ՝ Գյումրու ու Երևանի, սեբաստացիների ու գյումրեցիների, կրթահամալիրի ու Գյումրու դպրոցների միջև… Ցավոք, բոլորը եղան միանգամյա ակցիաներ, առանց շարունակականության, կրթական փոխանակումներ չդարձան… Ու ինձ հիմա բռնեցի նրանում, որ խորացել է անջրպետն իմ ու Գյումրի-Հայաստանի միջև, այդպես էլ չեն ակտիվացել-կենսական դարձել իմ ու գյումրեցի գործընկերների կապերը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել