Ստեղծված իրադրությունը հենց այն է, որ հայը հայավարի ու հայամետ հարթությունում է, և դա, անկախ այս դաժան իրավիճակից, միակ հաստատունն է, չգնանք սադրանքների ու տարբեր տեղերում փորձենք «փրկել» երկիրը. երկիրն այս կերպ «փրկողների» տված օգուտն «անգնահատելի» կլինի:
Թողեք՝ ցավատերը խոսի, քանի որ ի սկզբանե արդեն գիտե իր լացի ձայնի բարձրությունը, գիտե ոնց ներքուստ մնալ ուժեղ ու դիմակայել փորձություններին...
Գյումրին ուժեղ մարդկանց քաղաք է ու պետք չէ թուլացնել ավելորդ քաշքշուկով:
Վստահ եղեք, որ մենք մեր չափով տեր ենք մեր բոլորի համար ու պետք է ուղղակի զսպել էս մեկնաբանություններով ընթացող հարայ-հրոցը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=329908353861671&id=100005275262344¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել