Ընտանի կենդանիները բարերար ազդեցություն են գործում երեխաների վրա։ Միայն թե որոշ ընտանի կենդանիների պետք է անպայման համապատասխան պատվաստումների տանել։ Հակառակ դեպքում երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ՝ սկսած շնչառական հիվանդություններից մինչև ալերգիաներ։ Երեխաներն ավելի բարի ու ավելի ընկերասեր են մեծանում նրանց ընկերակցությամբ։ Այս հարցում մեզ հետ համակարծիք են Լաուրա Օլիվիայի՝ այս հրաշք բալիկի ծնողները, ովքեր իրենց տանը շնիկ են պահում։ Փոքրիկ Լաուրայի չորքոտանի բարեկամն այնքան կապված է աղջկա հետ, որ անձամբ է հոգում նրա մասին։ Այս տեսանյութում պատկերված է, թե ինչպես է շնիկ Չարլին օրորում Լաուրային։ Նա ցանկացած դայակից էլ լավ է խնամում փոքրիկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել