Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակն առայժմ ծանր է:
«Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով առայժմ կյանքին սպառնացող վտանգ կա: «Երեխան 5-6 ժամ մնացել է առանց օգնություն, արյունահոսած, շոկային վիճակով, մենք այժմ գործ ունենք այդ բարդությունների հետ: Ներքին օրգանները կարգավորվել են, բայց ուղեղը տուժել է շոկային վիճակից»,-ասել է Աննա Չոբանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



