Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է Հայաստանում, նրա տեղափոխումը այդքան շուտ չի լինի:
Այսօր լրանում է Պերմյակովի ձերբակալության 48 ժամը, պետք է որոշվի խափանման միջոցի ընտրության հարցը: Ըստ որում՝ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս անձի նկատմամբ խափանման միջոց ընտրել մինչեւ մեղադրանք առաջադրելը: Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում՝ ուժեղացված հսկողության ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



