Երեկ մինչև ուշ գիշեր Գյումրու Ս Նշան եկեղեցում մարդկանց հոսքը չէր դադարում: Թեև ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր եղել, սակայն ողջ քաղաքը մի մարդու նման գնում էին եկեղեցի, ուր տեղափոխվել էին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանդին զոհ գնացած վեց անդամների մարմիններն` իրենց ցավակցությունն հայտնելու ու վերջիններիս հոգիների հանգստության ու վեցամսական փոքրիկի շուտափույթ ապաքինման համար աղոթելու: Ներկա էր նաև թեմի առաջնորդ Սրբազանը, ով իր ներկայությամբ արդեն Տիրոջ` մեզ փողած խաղաղությունն ու մխիթարությունն էր փորձում փոխանցել հասկացնելու համար, որ այլևս մենք գործ չունենք մարդու, այլ տիեզերական չարի` Սատանայի հետ: Մինչև ուշ գիշեր Սրբազանը եկեղեցում էր, իր հոգեզավակների կողքին՝ որպես քաջ հովիվ:
Չեմ ուզում ինչ-որ ենթատեքստ տալ, սակայն նաև չեմ կարող չասել՝ սկսած երկրի նախագահից, մնացյալ բարձրաստիճան պաշտոնյաներից ու Գարեգին Բ-ից, մինչև ռուսական ռազմաբազայի հրամանատարություն, ղուրբան էղեք Միքայել Սրբազանին, ով իր մի խոսքով, ով Տիրոջ խաղաղությունն ու մխիթարությունը մարդկանց փոխանցելով՝ ավելին արեց, քան դուք բոլորդ միասին վերցրած. Միքայել Սրբազանի ոտքերը լավանալն ու էդ լվացած խմելն ամենաքիչն է, որ դուք կարող եք անել իբրև փոխհատուցում, որովհետև երեկ զգացվեց արդեն աղոթքի ու քարոզի պահին, որ Սատանան հեռացավ քաղաքից, Հիսուս հերթական անգամ Չարչարվեց ու խաչվեց Գյումրիում Ավետիսյան ընտանիքի անմեղ զոհերի հետ, բայց և Հարություն առավ՝ վեցամսական փոքրիկի կյանքը խնայելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել