1in.am–ը գրում է.

Բրեդ Փիթը 48 մետրանոց թրեյլեր է գնել, որտեղ նա կարող է ընտանիքի հետ ապրել նկարահանումների ժամանակ, հաղորդում է The Daily Mail-ը: Հսկայական ֆուրգոնում անհատական խոհանոց, ճաշասենյակ, կինոթատրոն ու Փիթի և Ջոլիի երեխաների համար մեծ տարածություն կա, գրում է korrespondent.net-ը:
60 հազար դոլար արժողությամբ խոհանոցում սառնարան, սպասք լվացող մեքենա կա:
Խոհանոցի կողքին ճաշասենյակն է, որտեղ մեծ սեղան, հեռուստացույց և 10 մետրանոց բազմոց է դրված:
Ննջասենյակում երկտեղանի մահճակալ է տեղադրված՝ կահույքի բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Կա նաև առանձին լոգարան:
Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը վեց երեխաներ են դաստիարակում, որոնցից երեքը որդեգրված են:








Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1523396.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



