ՀԱՐՑ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻՆ.
Որտե՞ղ, ո՞ր երկրում Հայկական Դեսպանատան դիմաց սգո մոմեր վառվեցին: Թե՞ մենք միայն «Շարլիներ» ենք: Գիտեմ, որ Ստեփանակերտում հոգեհանգստի արարողություն եղավ: Հայաստանցին սփյուռքի դարդը չիմացավ, սփյուռքը՝ հայաստանցու... Չգիտես՝ սահմանում կանգնած զինվորի համար աղոթես, թե Հալեպում ռումբերի տակ, առանց վառելիքի ու հոսանքի մնացած, տուփեղենով սնվող (արդեն որքա՜ն ժամանակ), անկողնում տաքացող հայերի (ինչպես մենք 90-ականներին), թե Տավուշում տներում թաքնվող մարդկանց, թե օտար երկրներում ծեծի ենթարկվող և սպանվող երիտասարդների: Աստված իմ, ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԹՈՒԼԱՑՐԵՑԻՆՔ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՍՓՌՎԱԾ ԱՊՐԵԼ: Ողջ սփյուռքը Հայրենիքում ապրեր, քանի՞ մլն կլինեինք, ի՞նչ բանակ կունենայինք, ինչպիսի՞ ներուժ կունենայինք: Եթե ժամանակին հայրենադարձություն կազմակերպվեր, քանի՞ նոր Սարյան ու Թամանյան, Ալիխանյան ու Գուրզադյան, Քոչար ու Մերգելյան... գեներալներ ու մարշալներ, տաղանդավոր գեներ, արվեստ ու արհեստ, գիտություն և տեխնիկա զարգացնող ՀԱՅԵՐ կունենայինք Հայրենիքում: Սա էր առաջնահերթ խնդիրն անկախ Հայաստանի, մնացածը հետևանքներն են: Երբ ձգողական ուժը թույլ է լինում, մասնիկները սփռվում են, այո...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել