Բանից պարզվում է՝ մեզանում հայ-ռուսական իրապես վասալային հարաբերություններից այսքան դժգոհող կա: Բա ո՞ւր էիք տղերք ու քույրիկներ, որ ԱԺ-ում ընդամենը յոթ պատգամավոր դեմ քվեարկեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրին: Բա ինչո՞ւ էն մյուս 124-ի հախից չեկաք, բա գոնե մի հոդված գրեիք, ասեիք՝ էս ի՞նչ եք անում, մի կարծիք հայտեիք: Թե՞ մեռլատուն գնացող էն մարդկանց ենք նմանվել, որ բաժակաճառ ասելուց լավ են, մյուս օրը մեռելին էլ են մոռանում, մեռլատիրոջն էլ, նրանց ցավն էլ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/775364599179753
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



