Նա երկար սպասեց: Սպասեց այնքան, որ վերջացավ անձրևը, ընկան ձյան վերջին փաթիլները, կորան արևները: Ոչինչ չմնաց:
-Մենա՞կ ես:
-Ոչ:
-Բայց...
-Կողքիս մի մեծ ծառ կա, ոտքերիս տակ բազբաթիվ տերևներ, էլ չեմ ասում գլխիս վերևում կուտակված ամպերի մասին: Մենա՞կ եմ արդյոք:
-Ես կողքիդ չեմ:
-Կարող էիր:
-Ուզում էի:
-Իսկ հիմա:
-Հիմա այստեղ եմ:
-Դե վայելիր իմ ոչ միայնակ միայնությունը:
-Մի քանի սանտիմետր:
-Ի՞նչ:
-Ինձ ու քեզ հիմա բաժանում են մի քանի սանտիմետրերը:
-Ես դիմացել եմ հազարավոր կիլոմտրերին, ըստ քեզ ինչ կանի ինձ մի քանի սանտիմետրը:
-Չես ուզում:
-Ուզում էի:
-Ի՞նչ փոխվեց:
-Ամենինչ:
-Ես...
-Փոխվեց այն ժամանակ, երբ լուսաբացներս քո նամակներով չսկսվեցին, երբ ապրում էի առանց քո ներկայության, երբ չէի զգում գոյությունդ, երբ վախենում էի ապրել, երբ չկայիր:
-Ես, ինձ քեզ թողեցի:
-Քեզնից ինձ ոչինչ պետք չէր: Դու ինձ մոտ պետք է մեզ թողնեիր: Իսկ հիմա մենք որտե՞ղ ենք: Որտե՞ղ ես թաքցրել մեզ, ու՞մ ես տվել:
-Մենք միշտ եղել ենք, դու ինձ մոտ, ես քո:
-Ես մեզ եմ ուզում:
-Ես քեզ ունեմ, դու ինձ:
-Մեզնից ոչինչ չմնաց: Դու մեզ սպանեցիր:
-Մեղավոր եմ:
-Մենակ եմ:
-Կորցրեցի՞նք:
-Մենք մեզ կորցրեցինք...

Նա երկար սպասեց: Սպասեց այնքան, որ վերջացավ անձրևը, ընկան ձյան վերջին փաթիլները, կորան արևները: Ոչինչ չմնաց: Ու կորցրեցինք` ես քեզ, դու` ինձ: Մենք մեզ կորցրեցինք...

Նենե

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել