Untitled-41in.am-ը գրում է.

Ռուս զինակոչիկը, որը մեղադրվում է 6-հոգանոց հայ ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ, ընտանիքում ամենասիրելի երեխան է եղել: Վալերի Պրեմյակովի ծնողների խոսքերով` նրանց որդին ամենակրտսերն է ընտանիքում, ուստի ամբողջ ուշադրությունը նրան են նվիրել, գրում է Lifenews-ը:

Բալեյ քաղաքում բնակվող նրա ընտանիքի անդամները պատմում են, որ մայրը մտահոգվում էր, թե տղան ամբողջ կյանքում կարող էր «իր փեշից կպած» մնալ: Սակայն ծնողների մտահոգությունները զուր էին: Հոր խոսքերով` ուսումնական զորամասում որդին իրեն լավագույնս է դրսևորել` ստանալով արտահերթ զինվորական կոչում և խրախուսանք հրամանատարական կազմից:

Հոր` Պավելի խոսքերով՝ որդին ծնողների հետ կապվել է հունվարի 7-ին` զանգահարելով նրանց: Նա շնորհավորել է ծնողներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ, և կապն ընդհատվել է: Հայրը պնդում է, որ ծառայության հետ կապված որդին ոչ մի բողոք չի ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանից ժամկետային ծառայող Վալերի Պրեմյակովին, որը կասկածվում է Հայաստանի Գյումրի քաղաքում մի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ: Նա խոստովանել է հանցանքը, սակայն դրդապատճառները տակավին անհայտ են մնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել