690x1034_0xd42ee42a_197578467914210610961in.am-ը գրում է․

Եթե դուք կարծում եք, որ համացանցում ծանոթությունները ոչ մի կապ չունեն իրական կյանքում ծանոթություների հետ, ապա սխալվում եք: Վիճակագրությունը հաստատում է, որ անցած 2014 թ. զույգերի 33 տոկոսը հենց համացանցով են ծանոթացել, իսկ այդ միտումի դինամիկան վկայում է այն մասին, որ 2040 թ. նման հարաբերությունների թիվը կդառնա արդեն 70%: Elle.ru-ն ներկայացնում է համացանցային ծանոթությունների մասին ամենատարածված առասպելները:

1. Համացանցային ծանոթությունը անհաջողակների ճակատագիրն է:
Գրանցվելով ծանոթությունների կայքում՝ մենք աշխարհին բացահայտ հայտարարում ենք, որ ցանկանում ենք գտնել մեր երկրորդ կեսին: Իսկ դա երբեմն շատ դժվար է անել: Ինչ-որ տարօրինակ պատճառով մեզ ամոթալի է թվում խոստովանելը, որ մենք պատրաստ ենք ծանոթությունների և անկեղծ ցանկանում ենք հարաբերություններ ստեղծել:
2. Ինտերնետ-ծանոթությունները արհեստական են և հեռու են իրական կյանքից, այսինքն՝ անհեռանկարային են:
Դուք կարող եք դեմ լինել ինտերնետ-տեխնոլոգիաներին, սակայն չեք կարող չխոստովանել, որ դրանք արդեն մտել են մեր կյանք: Փորձեք հաշվել, թե օրական որքան ժամանակ եք անցակցնում համացանցում: Պարզվում է նաև, որ համացանցում ծանոթություններն ավելի տարածված են, քան սրճարանում այցեքարտերով փոխանակվելը: Իսկ ինչու չօգտվել այն գործիքներից, որոնք մեզ առաջարկում են ժամանակակից տեխնոլոգիաները:
3. Տղամարդիկ ծանոթանալու նպատակով համացանցից ավելի հազվադեպ են օգտվում:
Ինչպես վկայում է վիճակագրությունը՝ ծանոթությունների կայքերում կանանց թիվը տղամարդկանցից 2-4%-ով ավելի է: Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հազվադեպ են դրա մասին խոստովանում: Պատճառը հենց «անհաջողակի» կերպարն է, որը չի կարողանում իրական կյանքում հարաբերություններ ստեղծել:
4. Ծանոթությունների կայքերը ստախոսների, մոլագարների և հանցագործների ապաստաններն են:
Իրականում ամեն ինչ հակառակն է. համացանցում ծանոթություններին ճիշտ վերաբերվելը կարող է իրական կյանքում ավելի անվտանգ դարձնել ծանոթությունները: Վերջիվերջո, ակումբում ծանոթությունները չեն երաշխավորում, որ դիմացինդ հանցագործ չի լինի: Իսկ համացանցում ծանոթության ժամանակ հարկավոր է մի քանի պարզ կանոնների հետևել. մի շտապեք, փորձեք ավելի լավ ճանաչել դիմացինին մինչև այն պահը, երբ կորոշեք անձամբ նրա հետ հանդիպել, ձեր անձնական տվյալների մասին ոչինչ մի հրապարակեք, համացանցում կարող եք պարզել նաև, թե ինչ հետաքրքրություններ ունի ձեր նոր ծանոթը: Եվ վերջապես, ավելորդ մի համարեք շրջահայացությունը. կան աղջիկներ, ովքեր մինչև առաջին հանդիպումը խնդրում են ուղարկել անձնագրի սկանավորված տարբերակը, որպեսզի համոզվեն, որ իրենց ծանոթն ամուսնացած չէ:
5. Ինտերնետ-ծանոթությունները կարող են օգտակար լինել անցողիկ կապերի, այլ ոչ թե լուրջ հարաբերությունների համար:

Կայքերն ու հավելվածներն այսօր սնկերի պես աճում են, այնպես որ, դրանք առաջարկում են ինչպես ամբողջ կյանքի համար զուգընկերներ, այնպես էլ անցողիկ, ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ: Այստեղ կարևորը ձեր օգտագործած ռեսուրսի խնդիրներն ուշադիր զննելը և ձեր ցանկանությունների հետ դրանք համադրելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել