Tert.am-ը գրում է․

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե տոնական օրերին սպառողների իրավունքների և բազմաթիվ այլ տեսակի խախտումների արձանագրություններ են եղել:

«Երկարացվել է ապրանքի պիտանելիության ժամկետը: Դեկտեմբերի 30-31-ին մսամթերք է հայտնվել շուկայում, որը ներկայացվել է որպես հունարի 7-ի արտադրանք»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ շարունակելով, թե միաժամանակ չի կարող չնշել, որ կաթնամթերքի շուկայում նախորդ տարվա համեմատ տոկոսային առումով խախտումների դեպքերը նվազել են, այդուհանդերձ, եղել են դեպքեր, երբ կաթնամթերքի վրա պահպանման ժամկետը նշված է 10 օր, սակայն նաև նշված է եղել, թե արտադրված է դեկտեմբերի 27-ին, պիտանի է մինչև հունվարի 8-ը:

«Այս պարագայում գերազանցում է նույնիսկ 12 օրը: Այդպիսի խախտումներ բազմաթիվ են եղել: Իսկ հունվարի 6-7-ին խանութներում բազմաթիվ էին ժամկետանց ապրանքները»,-տեղեկացրեց Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել