Interpress.am-ը գրում է․
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները հայտանաբերել են, որ ժառանգականությունն ազդում է մարդկանց մոտ ՀՎՍԽ-ի զարգացման ռիսկի վրա:
«Բազմաթիվ մարդիկ կյանքի համար վտանգավոր փորձության հաղթահարումից հետո տառապում են ՀՎՍԽ-ով, ինչպիսին օրինակ պատերազմը, բռնաբարությունը կամ տարերային աղետներն են»,-ասել է առաջատար հեղինակ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Semel Institute for Neuroscience and Human Behavior-ի հետազոտող, դոկտոր Արմեն Գոենջյանը:
«Սակայն տրավմա վերապրած ոչ բոլորն են տառապում ՀՎՍԽ-ով: Մենք հետազոտել ենք, թե արդյոք ՀՎՍԽ-ն ունի ժառանգական հիմքեր, որոնք որոշ մարդկանց առավել խոցելի են դարձնում նմանատիպ ախտանիշների համար»,-նշեց Գոեջյանը:
1988 թվականին ամերիկահայ Գոեջյանը գնացել է Հայաստանի Սպիտակ քաղաք, 6.8 մագնիտուդանոց երկրաշարժից հետո, որը քարուքանդ արեց երկիրը: Հայ օգնության միավորման աջակցությամբ Գոեջյանն ու նրա գործընկերները օգնել են կառուցել մի քանի հոգեբուժարաններ, որոնք 21 տարի բուժել են երկրաշարժի տուժածներին:
Հյուսիսային Հայաստանի տասնյակ ընտանիքներ են համաձայնվել իրենց արյան նմուշը տալ Կալիֆորնիայի համալսարան ուղարկելու համար, որտեղ Գոեջյանն ու նրա գործընկերներն 200 անհատների ԴՆԹ-ներ են ուսումնասիրել հոգեկան խոցելիության գենետիկ հակումների տեսակետից: 2012 թվականին նրա խումբը հայտնաբերել է, որ ՀՎՍԽ-ն առավել տարածված էր տրավմայից փրկվածների այն խմբի մոտ, ովքեր դեպրեսիայի հետ կապված երկու գեն են կրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ