Էն, որ խելոքներն ասում են՝ մի քաղաքականացրեք, չեն բացատրու՞մ՝ խի։ Մենք՝ սովորական քաղաքացիներս, լրիվ ազատ ենք, կուզենք՝ կքաղաքականացնենք, կուզենք՝ հիստերիա կբարձրացնենք, օրենքը չի արգելում։
Բայց օրենքն արգելում է, որ քաղաքականացնեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Իսկ իրանք հենց քաղաքականացնում են մի այլ կերպ։ Հայ-ռուսական պայմանագիրն էլ փեշքյաշ։
Հիմա ինձ բացատրեք՝ ո՞նց ա լինում, որ իմ երկրի տարածքում հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառվում է իրա երկրի Սահմանադրությունը, է հետո՞, կարող ա իրա երկրի գլխավոր օրենքով մարդասպանությունը խրախուսվում ա։ Ու հերիք ա օրինակ բերեք Մոսկվայի վարորդի դեպքը, խնդիրն էն չէր, որ ՌԴ-ում իրան դատեցին, ճիշտ արեցին, հարցը վերաբերմունքի մեջ էր, մարդասիրական։ Սաֆարովին էլ, այնուամենայնիվ, դատեցին Հունգարիայի օրենքներով, ոչ թե ազերների սահմանադրությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10153491415648098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել