Աչաջուր գյուղում մի ողջ ընտանիք մնացել է տնազուրկArmlur.am-ը գրում է.

Հունվարի 2-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղում այրվել է երկհարկանի 2 տուն: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանն ասաց, որ այդ տներն իրար կպած են եղել, կրակը մի տնից անցել է մյուսը: Հրո ճարակ է դարձել նաեւ տներում գտնվող, այդ ընտանիքներին պատկանող ողջ գույքը, այդ ընտանիքները զրկվել են տասնյակ տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքից: Այրված առանձնատերերի տերերը Թամրազյան տոհմին պատկանող հորեղբոր տղաներ են: Նրանցից մեկն իր հորեղբոր տղային պահանջ չի ներկայացնում այն կապակցությամբ, որ կրակը նրա տնից է անցել իր բնակարան: Գյուղապետն ասաց, որ գործում է հրդեհի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ կրակի պատճառը կարող է լինել էլեկտրական հոսանքը, որի տատանումները կամ քամուց լարերի միացումը կարող էր հրդեհ առաջացնել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել