Ժողովուրդ ջան, Հայաստանում դատ ու դատարան կա՞, որ էդ քյալամի գլխին այստեղ դատեն։ Ի՞նչ դատախազություն, ի՞նչ ոստիկանություն։
Քիչ ե՞ք դատեր տեսել ու չգիտե՞ք՝ ինչը ոնց ա լինում։
Հելսինկյան երևանյան գրասենյակը երկու օր առաջ է հրապարակել 2014 թվականի մեր բանակի 45 զինվորական մահերի գործերի ընթացքը: Բոլորն անխտիր մեկ տարուց ավել նախաքննության փուլում են: Այսինքն՝ սկզբնական:
1. Հարցերը եկեք այլ կողմից էլ նայենք: Նայեք Պերմյակովի աչքերով:
Չիտայից գիշերօթիկ ավարտած էդ համբալին ուղարկել են Հայաստան, որ իրանց ծառայողների 102 բազայի ֆորումի բառերով` «Очко»-ա համարվում, աշխարհի ծայր, հետամնաց մի տեղ: Ինքը եկել ա «պաշտպանի խոպանչիների ընտանիքների երկիրը, որոնք իրենց մոտ փող են աշխատում, մի հատ էլ ստեղ վրաները մուննաթ են գալիս»: Իսկ ինքը ստեղ պետք ա «պախատ անի»: Հայր և որդի խոպանչի են եղել:
2. Կարաուլում եղած պահը եթե չի էլ եղել, ռուսները դա կհնարեին, որ իրենց օրենքով պատժելի արարք էլ արած լիներ Պերմյակովը` տրիբունալի գործ ա պոստ թողելը: Հիմա հիմնվելով հենց էդ դրվագի վրա էլ՝ գործը վերցրել են իրանց ձեռը:
3. Իսկ ռուսական բազայի հարց բարձրացնողները թող դիմեն ԼՏՊ-ին, որ 92 թվին ստորագրել ա, այսօրվա ԼՏՊ-ներն էլ երկարացրել են այն 50 տարով: Բա համ ուզում եք թուրքի հետ ցեղասպանության հարց 100 տարի քննեք, համ չեք ուզում բարիշեք, համ չեք ուզում տեղներիցդ շարժվեք, համ էլ ուզում եք, որ ձեր ուզածով սաղ լինի:
Ոչ, չի լինելու: Ոչ մի բան մեր ուզածով սենց պարագայում չի կարա լինի:
Ամեն ինչ խոպանչիների համար, ամենը հանուն խոպանի: Առաջ: