Երևանում  տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Ավետիսյանների (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է.

Այսօր Երևանում՝  Ազատության հրապարակում  ժամը 19:00-ին տեղի ունեցավ մոմավառություն ՝ ի հիշատակ Գյումրիում երեկ սպանված Ավետիսյանների ընտանիքի: Նախաձեռնողը «Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» ֆեյսբուքյան էջն էր, որի անդամները հայտարարություն էին տարածել համացանցում՝ խնդրելով միջոցառումը չքաղաքականացնել և ի հիշատակ Ավետիսյանների՝ միասին մեկ մոմ վառել:

Ազատության հրապարակը բազմամարդ էր. մարդիկ մոմերով եկել էին հարգելու երեկ Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հիշատակը:  
 
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիի Մյասնիկյան  փողոցում, որի արդյունքում մահացել են Ավետիսյանների ընտանքի 6 անդամները, նրանց թվում են ծնողները` ընտանիքի հայրն ու մայրը, նրանց որդին, դուստրը և հարսը, նաև 2-ամյա երեխան, իսկ 2-րդ` վեցամսյա երեխան ստացել մարմնական վնասվածքեր:
 
 
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել