Tert.am-ը գրում է․

Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների  աճյունները դիահերձարանից տեղափոխել են Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու համար եկեղեցի են գալիս բազմաթիվ գյումրեցիներ:

Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբը, որը կկանոնակարգի Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը  ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը ըեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը` հունվարի 15-ին ժամը 13:00-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել