Life.panorama.am-ը գրում է․
Չնայած 2015 թվականը դեռ նոր է մտել իր իրավունքների մեջ, սակայն դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հասցրել է գործնական նոր առաջարկներ ստանալ: «Արդեն գեղարվեստական երկու ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ եմ ստացել ու համաձայնությունս տվել: Ավելին կմանրամասնեմ, երբ սկսենք նկարահանումների փուլը: Նաև, այս տարի թատրոնում նոր ներկայացումներ են սպասվում, որտեղ, կարծում եմ, նոր դեր կստանամ: Ամեն դեպքում, ապագայի հանդեպ հույսով և հավատով եմ տրամադրված: Ուզում եմ բեղուն տարի լինի` համեմված նոր ասելիքով, ողողված` բարությամբ ու սիրով»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ զրուցակիցը:
Ասում են, տարին ինչպես դիմավորես, այնպես էլ չընթանա: Դրան հետևելով` կարելի է ասել, որ Ա. Կիրակոսյանի համար 2015 թվականն իսկապես, ուրախ ու անհոգ օրեր է խոստանում. «Ասեմ,ո ր դեկտեմբերի 31-ին աշխատանքի եմ եղել` 5 ժամ ուղիղ եթեր եմ վարել: Այնուհետև տուն եմ եկել, ու երեկոյան գնացել ենք ռեստորան` Ամանորը նշելու ընտանիքի և ընտանեկան ընկերների հետ: Ուրախացել ենք մինչև լուսադեմ` 4:30: Առավոտյան մեր տան դուռը թակեց Ձմեռ պապն ու ընտանիքի բոլոր անդամներին իրենց ցանկացած նվերները բերեց: Հուսամ` տարին ևս նման տրամադրությամբ կանցնի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



