Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմիններն այսօր՝ հունվարի 13-ին, 20։00-ի մոտ տեղափոխեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի։ Եղեկեցում հավաքվածների թիվը մեծ է ու շարունակում է աճել։ Հարազատներին ցավակցելու և զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար եկել են ոչ միայն նրանց հարազատներն ու բարեկամները, այլև բազմաթիվ գյումրեցիներ, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետի ներկայացուցիչները։

Ավետիսյանների հոգեհանգստը կկայանա վաղը՝ հունվարի 14-ին,  քաղաքացիական  հոգեհանգիստը՝ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին։

Սպանդից հրաշքով փրկված 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանն այս պահին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել