Ես դատախազությունից պահանջում եմ գործի գլուխ կանգնել, ես մենակ չեմ, հազարավոր մարդիկ դա են պահանջում, շատ հավատ չունեմ, թե դուք նամուսով կբացահայտեք, կամ ռուսները հաստատ կկոծկեն, բայց էդ մի հույսս էլ թող չսպանվի: Ես գիտեմ, որ հազարների ուզածը ձեզ համար օրենք չէ, որ օրենքն էլ ձեզ համար օրենք չէ, ես գիտեմ՝ ինչն է ձեզ համար օրենք, բայց մի՞թե այդքան մանր եք, այդքան խուրդա, որ չհասկացաք, որ սա ոչ միայն մարդկային արժանապատվության, այլև մասնագիտական արժանապատվության հարց է, էս ի՜նչ ոչնչացնել են ոչնչացրել ձեզ, էս ի՜նչ դավթարներ ունեն վրեքդ ու ձեր շեֆերի վրա... Եթե չեք կարող զոհերին տեր կանգնել, համարենք ձեզ ռուսական քննիչների կրտսեր աշխատակազմ՝ թուղթ տանող-բերող, կոֆե դնող, մամուլի խոսնակ, տեղանքը լավ իմացող շոֆեր, լույս բռնող, պաբիրոսին զաժիգալկա հասցնող, հաց տվող ...
Էս տեսակ փորձություններն են, որ վառ են պահում ձեր հիշատակն իմ սրտում: Գնացեք՝ ռազմավարականի պռակուռոռների կ...րունկները կերեք, իրար կերեք, չգիտեք՝ ուղտը մյուս անգամ ում դռանն է չոքելու, շատ անկանխատեսելի ուղտ է, ասեմ՝ իմանաք, բայց թե ինչքան՝ չեք իմանա, որովհետև էս գործը քննող ռուսները ձեզ մոտ չեն թողնի զիբլամանին անգամ: