Barometer.am-ը գրում է․

Արևիկ Ուդումյանի հետ հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ հունվարի 13-ը նրա համար կրնկնակի տոն է: Նշում է և Հին Նոր տարին և իր ծննդյան օրը: Ամանորյա տրամադրություններից, Լապլանդիա ուղևորությունից ու իր ծննդյան մասին` հարցազրույցում:

ԲԱՐՈՄԵՏՐԸ շնորհավորում է Արևիկ Ուդումյանին, մաղթում նոր ձեռքբերումներ:

Աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին նշում էր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք` հայերս, ունենք Սուրբ Ծննդյան տոները նշելու մեր առաձնահատկությունները: Օրինակ,ինչպես ամեն տարի, Ամանորի սեղանները  ճիշտ ժամանակին չեն հավաքվում, արքայախնձորն էլ ճիշտ ժամանակին չեն կտրում: Դուք այս տարի եղել եք Լապլանդիայում` Հյուսիսային Եվրոպայի մի հեքիաթային շրջանում, որի հետ է կապվում Սանտա Կլաուսի լեգենդն ու Ամանորի խորհուրդը: Թեև աշխատանքային այց էր` պայմանավորված նկարահանումներով, ի՞նչ առանձնահատկություններ հասցրեցիք նկատել Լապլանդիայում ապրող բնակիչների մոտ Սուրբ Ծննդյան տոները նշելու հետ կապված:

- Մեր կարճ ուղևորության ընացքում` ընդամենը հինգ օր, հասցրել ենք լինել մեկ լապլանդական ընտանիքում, ինչը հնարավորություն տվեց փոքր-ինչ հասկանալու` ինչպես են այնտեղ անցկացնում տոնը ընտանեկան միջավայրում: Ի դեպ, լապլանդացիներ էին, որոնք ունեին սամի արմատներ. Նրանք առաջինն են բնակություն հաստատել Ֆինական Լապլանդիայի տարածքում: Մեզ` հայերիս նման, շատ հյուրըկալ մարդիկ էին: Նրանց տանը մենք միասին պատրաստեցինք իրենց ամանորի սեղանը: Իրենց մոտ պարտադիր էր "gingerbread" կոչվածը` կոճապղպեղով թխվածքաբլիթները, որոնք շատ երկրներում է ընդունված: Նաև պարտադիր են այդ կարկանդակներից պատրաստված տնակները, որը վերջին տարիների ընթացքում ես Հայաստանում էլ եմ տեսնում: Խոհանոցի առանձնահատկություններից թերևս դա եմ նկատել, նմանություններ էլ ունենք. ինչպես մեզ մոտ, իրենց տան տիկիններն էլ հիմնականում նախընտրում են իրենք պատրաստել ամեն ինչ, տնական լինի` մուրաբաներ, հյութեր, թխվածքներ: Խանութից գնված ապրանք գրեթե չկար:

Մեզ մոտ ամանորի սեղանների գլխավոր "դելիկատեսը"` "խոզի բուդը»" այս տարի էլ չզիջեց իր դիրքերը: Թեև նախորդ տարի ապխտած կոկորդիլոսն էր մոդայիկ, այս տարի էլ ասում էին` վայրի այծյամը: Ոմանք անգամ քննարկում էին` արդյո՞ք եղջյուրները հետն են վաճառելու, թե՞ դա առանձին հաճույք է: Ինչևէ, ես անձամբ ականատես չեմ եղել որևէ մեկի տանը, որ սեղանին այծյամ դրված լինի: Լապլանդիայում ո՞ր կենդանին է զոհ  դառնում ամանորին: Եղջերու՞ն:

- Եղջերուի միս ոչ միայն հատուկ ամանորին, այլ անըդհատ են ուտում: Առաջին պահին մտածում ես ու ասում` մեղք են եղջերուները: Նրանք շատ հանգիստ դեմքով պատասխանում են` այդ եղեջերուն շատ ծեր էր:  Ես ավելացնում էի` ահա,  երևի թե նա երազում էր մահանալ (ժպտում է): Այնպես որ նրանք արդարացում գտել են: Ինչ վերաբերում է ձեր նշած օրինակներին, գիտեք, նրանք շատ համեստ մարդիկ են այդ առումով, նման ցուցադրություններ չեն սիրում: Շատ հանգիստ են ապրում:  Հենց այդ հանգստությունն ու սոցիալական ապոհովվածության բարձր մակարդակը նպաստում են, որ տեղ չտան նման անհեթեթությունների:  


Ամանորի`  Լապլանդիայի մասին պատմող հաղորդում-ֆիլմը, որը կրում էր "Հեքիաթի հետևից" խորագիրը, իրոք հաջող էր ստացվել: Ձեզ բախտ վիճակվեց այցելել Սանտա Կլաուսի պաշտանական նստավայր, ականատես լինել Լապլանդիայի հեքիթային հյուսիսափայլին, զբոսանք եղնիկների հետ, խարույկ անտառում ու նաև ծանոթացաք Կլաուսի "քարտուղարուհիներին"` Էլֆերին, որոնք հավաքագրում էին ամբողջ աշխարհի մանուկների նամակները: Դուք էլ նամակ գրեցիք: Հետաքրքիր է` ի՞նչ էիք ցանկանում դեռ մանուկ հասակում և հիմա` արդեն հասուն տարիքում: Փոխվե՞լ են երազանքները:

- Շատ ժամանակ չունեինք, նկարահանման ընթացքի մեջ էինք: Ես չհասցրեցի իմ անձնական ցանկություններով նամակ գրել Սանտային: "Առաջին ալիքի"  անունից նամակ գրեցի` լավագույն մաղթանքներով:  Ինչ վերաբերում է երազանքներին, ես երազանքներ չունեմ, փոքր ժամանակ էլ գրեթե չեմ ունեցել: Ես ունենում եմ ցանկություններ, նպատակներ: Կյանքը ցույց է տվել, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես լինում է: Երբ մարդ շատ է ֆիքսվում ինչ-որ բանի վրա, միգուցե շատ դեպքերում հասնում է այդ նպատակին, բայց շատ դեպքերում  իրեն մաշում է: Ես փորձում եմ վայելել ներկան: Միակ երազանքը, որը ես կարծում եմ յուրաքանյուր սթափ, բանական մարդ ունի, դա այն է, որ իր մտերիմները, սիրելիները լինեն առողջ ու հաջողակ: Միակ բանը` չունենալ մարդկային կորուստներ, մնացած ամեն ինչ կարելի է հաղթահարել:

Բարեկամաների երեխաները նամակներ փոխանցել էին հավանաբար, որ հասցնեք Սանտային: Ձեզ հետ Հայաստանից ի՞նչ էիք տարել Սանտային նվեր, գուցե հայկական լավաշ, բաստուրմա կամ սուջուխ:

- Այո, մեկ երկու նամակ տարել եմ: Նաև հայկական ծիրանաչիր շոկոլադի մեջ: Շատ հավանեցին էլֆերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել