Ինչո՞ւ պիտի էսքան խեղճ լինեինք, որ մերոնք տուն-տեղ թողնեին, գնային դրանց մոտ աշխատելու ու իրենց մեղքով փորձանքի գային, դրանք էլ՝ իրենց իբր թե «հոգեկան շեղումներ» ունեցող զինվորների ձեռքը զենք տային ու մեր մոտ ուղարկեին ծառայելու: Հայերին էլ են իրենք դատուդաստան կազմակերպում, իրանցիներին էլ, ուղղակի առանց խալաթի:
Թող իրանց բանտերի հայերին էլ մեզ մոտ ուղարկեն: Չնայած էլի չի բացառվում, որ գլխին սարքել են... Հաջող թիրախ է՝ եղբայրը բանտում է: Թող իրանց զինվորներին լավ նայեն, լավ վարվեն, դրանք էլ չեն փախնի... Մի մայր գրում էր՝ ռուս զինվորների վիճակը Գյումրիում էնքան վատ է, որ աղբանոցում են սնվում:
Էսքանից հետո, եթե մերոնց գործին չթողնեն մոտենալ ու Ռամիլ Սաֆարովի գործի նման ֆոկուսներ անեն, էլ չեմ ուզենա Հայաստանի հետ կապ ունենալ: Երբ պետությունն իր քաղաքացիների շահերը պետք եղածի նման չի պաշտպանում, իրավունք չունի զարմանալու արտագաղթի չափերի վրա:



