pic_73712067d67879700f2b123f25a39f7c1in.am-ը գրում է․

Սյաո Լին, որ չինական Չժենցզյան նահանգի բնակիչ է, կոմայից դուրս է եկել այն բանից հետո, երբ նրան ցույց են տվել 100 յուան արժողությամբ թղթադրամ, հայտնում է Shanghaiist-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թ. մարտին, սակայն ԶԼՄ-ներին միայն հիմա է հայտնի դարձել դեպքի մասին:

Չինացին գտնվել է Չժենչժեն քաղաքի հիվանդանոցում: Արթնացումից մի քանի օր առաջ բժիշկները նկատել էին, որ հիվանդը երբեմն շարժում է մատերը: Նրա ուշադրությունը գրավելու համար բուժքույրերից մեկը գրպանից հանել է թղթադրամն ու այն թափահարել հիվանդի աչքի առաջ:

Տեսնելով թղթադրամը՝ հիվանդը ձեռքերը պարզել է դրամի ուղղությամբ: Բժշկի խոսքերով՝ փողը միայն խթանիչ դեր է կատարել հիվանդի արթնացման գործում:

2013 թ. 30-ամյա տղամարդը կորցրել էր գիտակցությունը համակարգչային սրահում: Ավելի ուշ պարզվել էր, որ նա մեկ շաբաթ անդադար խաղացել է օնլայն-պոկեր, ինչի հետևանքով նրա գլխուղեղում արնազեղում է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել