Փաստորեն առայժմ ստանում եմ պատասխաններ, որ մենք կոլխոզ ենք, ոչ թե պետություն։ Կամ էության մեջ է սխալը, կամ էլ կոմունիկացիայի։ Սենց իրավիճակում պետք է հարցերը հստակ տրվեն, ու պատասխաններն էլ հստակ տրվեն։ 
Կասկածյալի կարգավիճակի հարց էի ուղղել, ստացվեց այսպիսի պատասխան. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո»
Այժմ հարցեր, որոնց պատասխանը չկա.

— Իսկ ի՞նչ կարգավիճակ ուներ Պերմյակովը, երբ բռնվեց սահմանապահների մոտ
— Արդյո՞ք ռուսական անձնագիր ունեցող ցանկացած սահմանազանց ավտոմատ ՌԴ իրավապահներին է հանձնվում (ու ի՞նչ հիմքով)
— Իսկ ինչի՞ հիման վրա նա տեղափոխվեց ռուսական բազա
— Ինչու՞ մեր իրավապահները տեղափոխող ավտոմեքենան չեն կանգնեցրել ու ձերբակալել կասկածյալին
— Երբ ասում են, որ նա ձերբակալվել է, արդյո՞ք ներկայացվում է իրավական հիմքը (քանի որ մերոնք չեն նրան ձերբակալել)
— Արդյո՞ք սա նշանակում է, որ կասկածյալն անարգելք կարող է տեղափոխվել Ռուսաստանի ցանկացած կալանքի վայր։ Ու եթե ոչ, ապա ինչու՞
— Արդյո՞ք մեր քննիչներն ազատ մուտք ունեն ռուսական բազայում նրա խուցը 
— Իսկ ի՞նչ կլիներ, եթե նա բռնվեր ոստիկանության կողմից

ՀԳ
Պարզ է, որ այս աջաբսանդալը ստացվեց, քանի որ կասկածյալը բռնվեց ռուս սահմանապահների կողմից ու հանձնվեց ռուսական կողմին։ Ու այստեղ հարցերի հարցն է ոչ թե այն, որ «ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության», այլ թե ինչպես նա հանձնվեց «ՌԴ»-ին։ Ու ահա սա էլ առանձին քրեական գործ է, ու այն նույնպես ենթակա է քննման։

ՀՀԳ
Կամ դավադրությունը կարող էր սենց համը հանել իրավիճակը, կամ էլ դիլետանտիզմը, կամ ավելի ճիշտ՝ հայ-ռուսական կոլխոզ-սովխոզային կառավարման որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել