Aroxj.am-ը գրում է․
Գյումրիում հրաշքով փրկված երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն: Այժմ մի քանի ամսեակն Սերյոժա Ավետիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Երեխայի վիճակը կայուն ծանր է:
Այսօր երեխային այցելել է նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որըգիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցվածհնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները ևաշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը ևհակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշական պարագաներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ