Տեսանյութից առանձնացված լուսանկարում երևում է, թե ինչպես է Թաիլանդի Խաո Յաի ազգային պարկում փիղը հարձակվում մեքենայի վրա։

Ինդոնեզիայի ռազմական օդուժի անձնակազմի անդամներն Իսկանդարի ռազմական օդանավակայանում հրում են ռազմական ուղղաթիռը։

Նանջինգի ֆինանսական ու տնտեսական համալսարանի ուսանողները հսկայական հերթերի մեջ են կանգնած՝ փորձելով տեղ զբաղեցնել գրադարանում՝ ավարտական քննություններին նախապատրաստվելու համար։ Ուսանողները հերթ են կանգնել -2 ℃ ջերմաստիճանի պայմաններում։

Ֆրանցիսկոս Պապը ելույթ է ունենում Շրի Լանկայի Կոլոմբո օդանավակայանում՝ իր ժամանման առիթով կազմակերպված ընդունելության միջոցառմանը...

... հունվարի 12-19-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանցիսկոս Պապը կայցելի Շրի Լանկա և Ֆիլիպիններ։

Ավստրալացի թենիսիստ Թանասի Կոկինակիսը և ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ինքնալուսանկար են անում 12-15 տարեկան գնդակ պահող 380 աղջիկների ու տղաների հետ՝ նախապատրաստվելով Մելբուրնում կայանալիք ավստրալական բաց թենիսի մրցումներին։

Ֆրանսիական ոստիկանության զինված սպան ապահովում է Փարիզի «Hyper Cacher» սուպերմարկետի տարածքի անվտանգությունը, մինչ Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն տարածք է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու զինված հարձակման արդյունքում սուպերմարկետում զոհվածների հիշատակին։

Փարիզի սուպերմարկետում զինված հարձակման արդյունքում սպանված զոհերից մեկի դին բերվել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայան։ Փարիզում՝ հրեական սուպերմարկետում, սպանված չորս զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա Երուսաղեմում հունվարի 13-ին։

Մեքսիկայի Իգուալա բնակավայրում տեղի ունեցող ցույցի ժամանակ ցուցարարը ոտքով հարվածում է ոստիկանական վահաններին։

«Գրավիտացիա և այլ առասպելներ» խմբի ակրոբատների ելույթը Սիդնեյի Հայդ պարկում։

Ուելսի հարավային շրջանում գտնվող Պորտքոլ բնակավայրում ալիքները բախվում են նավահանգստի պատին։

«FIFA Ballon dOr» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ու պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նայում են, թե ինչպես է իռլանդացի ֆուտբոլիստուհի Ստեֆանի Ռոշը ժամանում մրցանակաբաշխությանը։

Տարօրինակ կեցվածք ու քայլվածք ունեցող տղամարդուն նկատելով՝ մաքսատան աշխատակիցները ստուգել են նրան՝ հայտնաբերելով նրա մարմնին փակցրած 94 iPhon հեռախոսներ, որոնք նա պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով անցկացնել սահմանը։

Իննամյա սկաուտ տղան մեղադրել է «High Speed Two» ճեպընթացի նախագծի աշխատակիցներին՝ մաթեմատիկական հաշվարկներ անել չկարողանալու և կառավարության առջև ամեն ինչ հորինելու մեջ։ Քենիլվորթից Ալեքս Ռուկինը մեղադրել է նախագծի աշխատակիցների քարտեզն օգտագործել չկարողանալու մեջ ու առաջարկել անձամբ օգնել նրանց դրանում։




