Մի հատ հետաքրքիր բան կա... Բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չի, որ նորմալ աղջիկը քֆուրներով խոսա կամ գտնվի ինչ-որ միջավայրում, որտեղ աջ-ձախ հայհոյում են, այն էլ հայերեն (հըլը անգլերենն ու ռուսերենն ինչ-որ տեղ ականջին մոտ են դառել ֆիլմերի, երաժշտության և այլնի հետևանքով): Տղաներն էլ՝ էն թասիբով, բան, անպայման հետևում են, որ իրանց քրերը, ծանոթներն ու ընդհանրապես հայ աղջիկներն այդպիսի բառեր չլսեն: Բայց արի ու տես, էն պահին, երբ մի շատ զարհուրելի բան ա լինում, էն ամենավերջին գռեհիկ սեռական բնույթի քֆուրներով լի պոստեր ու քոմենթներ են գրում էտ տղաներն ու նաև աղջիկները, ով էլ չի գրում՝ լայքում ա...Դա ո՞նց ա պետք հասկանալ: Ստացվում ա, որ եթե թեմա չկա կամ էտքան էլ զարհուրելի թեմա չի, մենք տուն տանելու աղջիկ ենք, ոչ լսել ենք էտ բառերը, ոչ գիտենք, համ էլ որ մեր ախպերներն իմանան՝ մեր ներկայությամբ տենց բառեր եք ասում, կգան, գլուխներդ կջարդեն: Իսկ երբ իրոք քֆուր տալու թեմա ա՝ վայ ես դրա մաման!!!! Նույնն էլ տղեքը, որ իրանց թույլ չեն տալիս տենց բաներ, բայց հենց իրանց պատկերացնելով արժանի թեմա ա՝ բերանները 3-4-ի վրա բացում են: Անտրամաբանական պահվածք ա, որը ցույց ա տալիս էտ ամեն ինչի արհեստականությունը: Բոլորս էլ գիտենք էտ քֆուրներն ու էն 18-դ տարի ջենթլմեններն ու դքսուհիները չենք: Սոց. կայքն էլ նույն կյանքն ա, կապ չունի՝ ով ում ա սպանել, եթե մորդ մոտ էտ բառերը չէիր ասի, ուրեմն ստեղ էլ մի ասա, իսկ եթե կարծում ես, որ օքեյ ա, ուրեմն ուրիշ անգամ արհեստական կեղծ բարոյական միջավայր մի ստեղծի: Էտքան բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել