Երեկվանից իմ ու ողջ ժողովրդի սրտից արյուն է կաթում՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Մարդիկ անկեղծորեն սգում են այդ անմեղ ընտանիքի մահն ու իրենց տեղը չեն գտնում, արդարություն ու հատուցում են պահանջում մարդակեր այդ ոճրագործի հանդեպ...
Իսկ այդ միջոցին, որոշ քաղաքական, կներեք, բայց ԲՈՄԺ-եր, որոշեցին այս մեծ ողբերգությունն օգտագործել իրենց սասանված դիրքերն ամրացնելու ու փիառվելու համար և արեցին դա ամենապիղծ ու ամենասրիկայական մեթոդով՝ օգտվելով ժողովրդի զգայական վիճակից։
Վարդանիկը՝ Գյումրիի դահիճն ու արհավիրքը, երեկ հայտարարեց, որ ինքը կհոգա ողջ մնացած մանկիկի ծախսերը՝ մինչև նրա չափահաս դառնալը... Վարդանիկը... նույն Վարդանիկը, ով քանի՜-քանի՜ նման մանկիկների ա անհեր թողել, քանի՜-քանի՜ ընտանիքների է վերացրել անուղղակի ու ուղղակի կերպով, քանի՜-քանի՜ նման մանկիկի բերանից կտրած հացի գնով է դիզել իր հարստությունը, որ այսօր էլ այդ պիղծ մարդն իր պիղծ փողերով իբր լավամարդություն է անում։
Վարդանիկ, ապաշքյարա ասում ես, որ քրիստոնյա ու աստվածավախ մարդ ես, ձևական պատարագներ ու արարքներ ես անում, բայց այնքան փնթի ու անմակարդակ մարդ ես, որ չես էլ իմանում, որ անգամ եթե մղումդ անկեղծ ու ազնիվ լիներ, փողերդ էլ՝ արդար քրտինքով վաստակած, բարեգործությունը փիառ չեն դարձնում, լավ բան անելիս հեռուստատեսությամբ հարցազրույցներ ու ինտերնետով հոդվածներ չեն հրապարակում։ Էլի անեիր, բայց անեիր լուռ, հանրությանն էլ թող հաղորդվեր, որ անանուն բարեգործը խոստացել է հոգալ մանկիկի ծախսերը մինչև չափահաս դառնալը։
Սա պիղծ ու ստոր մարդու արարք էր, ժողովո՜ւրդ։